Logo

Articles

Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել

Created on Friday, 11 September 2015 12:32 Written by AMGA TV

skiiiim 4Թեքսըսի բնակիչը, որին դատարանը մեղադրում էր լրտեսության մեջ, իրեն մեղավոր է ճանաչել բոլոր կետերով: Դատական նիստը տեղի էր ունեցել Նյու Յորքում: Ալեքսանդր Ֆիշենկոն, որը Ռուսաստանի ու Նահանգների քաղաքացի է, հաստատել է, որ ապօրինի ճանապարհով միկրոէլեկտրոնային կոմպոնենտներ է  արտահանել ՌուսաստանՄեղադրող կողմի կարծիքով ՝ այդ կոմպոնենտները հետագայում օգտագործվել են ռազմական նպատակներով, ինչպես նաեւ ռուսական հետախուզական ծառայությունների կարիքների համար: Դատախազները ասում են, որ 2008-2012 թթ. Ֆիշենկոն վերահսկել է միկրոէլեկտրոնիկայի բնագավառում ամերիկյան նորագույն տեխնոլոգիաների մշակումների ստացման սխեման ու դրանք ուղարկել է Ռուսաստան ՝ շրջանցելով արտահանման համար արտոնագրերի տրամադրման կառավարական համակագերը: Մեղադրող կողմը նաեւ հավաստիացնում է, որ Ֆիշենկոն օգտագործել է իր կողմից հիմնադրված եւ Հյուսթընում գրանցված Arc Electronics ընկերությունը ՝ ռուսական գերատեսչությունների ՝ այդ թվում բանակի ու հետախուզության համար էլեկտրոնային կոմպոնենտներ ստանալու նպատակով: Այդ կոմպոնենտները ներառում էին միկրոպրոցեսորային կառավարող սարքեր, ստատիկ օպերատիվ հիշողության չիփեր ու թվային վերափոխիչներ: Բոլոր այս մշակումները կարող են օգտագործվել ռադարային սարքերում ու հետապնդման համակարգերում, ինչպես նաեւ հրթիռների կառավարման բնագավառում: Ֆիշենկոյին ու եւս տասը կասկածյալների առաջին մեղադրանքները առաջադրվել են 2012 թ: Այն ժամանակ իշխանությունները հայտարարել էին, որ բացահայտել են Ռուսաստանին բարձր տեխնոլոգիաների ապօրինի մատակարարման լայն ցանց: Ֆիշենկոյի գործով հաջորդ դատավարությունը կկայանա սեպտեմբերի 21-ին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.