Logo

Articles

Ինտերպոլը հատուկ գործողություն է արել

Created on Saturday, 20 June 2015 11:23 Written by AMGA TV

der 5Կեղծ դեղերի առցանց առեւտրի կանխարգելման միջազգային արշավի շրջանակներում 115 երկրներում Ինտերպոլի անցկացրած Պանգեյա գործողության արդյունքում ձերբակալվել է 156 մարդ, առգրավվել 81 մլն դոլարի դեղամիջոց: Ինչպես հաղորդվում է Ինտերպոլի մամլո հաղորդագրության մեջ՝ անցած գործողությունն ամենամասշտաբայինն է եղել պատմության մեջ: Դրան մասնակցել են 236 ոստիկանական եւ մաքսային կազմակերպություն, առողջապահության կարգավորողներ։ Արդյունքում առգրավվել է 20.7 մլն փաթեթ դեղամիջոց, ամբողջ աշխարհում արգելափակվել է 2.414 կայք: Առգրավված ապրանքի 30%-ից ավելին՝ 25 մլն դոլար արժողությամբ, բաժին է ընկնում Մեծ Բրիտանիային: Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի Դեղամիջոցների եւ բժշկական նշանակության արտադրանքների շրջանառության վերահսկողության վարչությունը մի քանի ստուգումների ընթացքում առգրավել է 6.2 մլն չափաբաժին նիհարելու ապօրինի միջոց, էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղեր եւ այլ դեղամիջոցներ, 1.400 կայք արգելափակվել է, 7 մարդու նկատմամբ հետաքննություն է տարվում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.