Logo

Articles

Կորեաթաունում ավազակային հարձակում

Created on Saturday, 20 June 2015 11:19 Written by AMGA TV

korea 4Ոստիկանությունը ձերբակալել է 10 անձանց, որոնք վայրի եւ կազմակերպված հարձակում էին գործել Կորեաթաունում գտնվող ոսկեղենի խանութի վրա: Դեպքը տեղի էր ունեցել երեկ երեկոյան, ժամը 6։15-ի սահմաններում, 900 S. Western Avenue հասցեում գտնվող առեւտրի կենտրոնի St. Cross Jewelry խանութում։ Լոս Անջելեսի ոստիկանության փոխանցմամբ, խանութ էին ներխուժել 9 դիմակավորված անձինք՝ զինված ատրճանակներով եւ մեծ մուրճերով, բռնություն էին գործադրել աշխատակիցների նկատմամբ, ապա կոտրել էին ցուցափեղկերը։ Նրանք հաշված րոպեների ընթացքում հարյուրավոր թանկարժեք ժամացույցներ էին գողացել եւ հեռացել։ Կարճ ժամանակ անց Քովինայում ձերբակալել էին հարձակցվողներից երկուսին ժամացույցներում դրված GPS սարքերի միջոցով, ապա բռնել էին եւս ութ կասկածյալների, այդ թվում՝ հինգ դեռահասների։ Բոլորին մեղադրանք են առաջադրել, քննությունը շարունակվում է։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.