Logo

Articles

Ցանցահենների լայնածավալ հարձակում

ccc 7 Ամերիկյան դաշնային գերատեսչությունները ենթարկվել են ցանցահենների հոծախումբ գրոհի, որոնք կարողացել են ստանալ միլիոնավոր պետական ծառայողների անձնական տվյալների պահոց ներթափանցելու հնարավորություն: Դաշնային կառավարության Կադրերի վարչության գրասենյակի հայտարարության մեջ ասված է, որ ցանցահենների ձեռքին կարող են հայտնվել գրեթե չորս միլիոն պետական ծառայողների, այդ թվում նաեւ նրանց դոսյեները, ովքեր անցել են թոշակի: Հաքըրային գրոհի մասշտաբներն առայժմ անհայտ են, բայց սկզբունքորեն այն կարող է վերաբերել բոլոր դաշնային գերատեսչություններին: -Դա նշանակում է, որ նրանք պոտենցիալ կերպով կարող են տվյալներ ունենալ աշխատանքից ազատված աշխատակիցների մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչով են նրանք զբաղվել` կառավարական աշխատանքը լքելուց հետո,- ասել է FBI-ի ներկայացուցիչը։ Ցանցահենների ձեռքում են հայտնվել նաեւ ծննդյան օրերը, սոցիալական ապահովագրության տվյալները եւ բանկային տվյալները, որոնք կարող են օգնել այլ կայքերի գաղտնաբառերը գտնելու հարցում: Սենատի հետախուզության կոմիտեի անդամ, սենատըր Սյուզըն Քոլինսը հայտարարել է, որ այդ հարձակումը չինացի ցանցահենների ձեռքի գործն է: Կադրերի վարչության գրասենյակի տվյալների պահոցում տեղեկատվություն է պահվում յուրաքանչյուր պետծառայողի գործունեության տեսակի, նրա աշխատանքի արդյունավետության գնահատման, նրա պրոֆեսիոնալ պատրաստության վերաբերյալ եւ նման այլ տվյալներ: Կիբեռպաշտպանության Այնստայն նոր համակարգի միջոցով Կադրերի վարչության գրասենյակին հաջողվել է հաքերային գրոհը հայտնաբերել 2015 թվականի ապրիլին: Բուն գրոհը, որքան հայտնի է, տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերին: Այս միջադեպն այժմ քննում է Հետաքննությունների դաշնային բյուրոն։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.