Logo

Articles

Էրդողանի հերթական լպիրշությունը

Created on Saturday, 17 January 2015 02:05 Written by AMGA TV

erd 5Հայաստանի իշխանություններն այնքան են իջեցրել երկրի հեղինակությունը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական լկտի հայտարարությամբ ծաղրում է Սերժ Սարգսյանին։ Հիշեցնենք, որ երեկ նա Ալիեւի հետ հանդիպմանը ասել էր, թե ապրիլի 24-ին Թուրքիայում նշելու են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը։ Իսկ այսօր Էրդողանը Սերժ Սարգսյանին հրավիրել է մասնակցել արարողություններին, որոնք կայանալու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը։ Սերժ Սարգսյանը պատասխան նամակ է ուղարկել Էրդողանին եւ ասել. -Մինչեւ հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարեւոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:Խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.