Logo

Articles

Երեւանում վիրահատել են վեց ամսական փոքրիկին

seryoja 5 Գյումրիիում տեղի ունեցած ոճրագործությունից ողջ մնացած 6-ամսական փոքրիկը` Սերյոժա Ավետիսյանն այսօր վիրահատվել է: Կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաեւ երեխայի հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով մասնագետները համատեղ որոշում են կայացրել գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջամտության միջոցով կատարել դրենավորում: Վիրահատությունը հայաստանյան մասնագետների հետ կատարել է անվանի նյարդավիրաբույժ, Սանկտ Պետերբուրգից ժամանած Վիլյամ ԽաչատրյանըՄասնագետների ջանքերի շնորհիվ վիրահատությունը բարեհաջող է անցել, տեւել է 20 րոպե: Երեխան այժմ գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում: Սերյոժա Ավետիսյանի վիճակը շարունակում է  ծանր մնալ։ Հիշեցնենք, որ վեց ամսական փոքրիկը սպանդից ողջ մնացած միակ մարդն է։ Ավետիսյան ընտանիքի վեց անդամների սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվոր Վալերի Պերմյակովը։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.