Logo

Articles

Ոստիկանությունը ահազանգում է

Created on Friday, 13 June 2014 00:50 Written by AMGA TV

IRS 4 Գլենդելի ոստիկանությունն ահազանգել է հեռախոսային խարդախությունների մասին: Անհայտ անձը զանգահարել է Գլենդելի բնակչին եւ 11,5 հազար դոլար պահանջել՝ սպառնալով, որ եթե նա չվճարի, կարտաքսվի Միացյալ Նահանգներից, քանի որ ներգաղթի օրենքներն է խախտել: Վերջին մի քանի շաբաթներին, ըստ Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թեհնի Լայթֆութի, անհայտ անձինք զանգահարում եւ ներկայանում են որպես IRS-ի գործակալներ, ասում, թե ներգաղթյալի՝ Նահանգներում մնալու ժամկետն ավարտվել եւ նրանք պետք է գումար վճարեն: Նախօրեին մի անձ զանգահարել է 28-ամյա երիտասարդի, ներկայացել որպես Քեւին Սփենսըր եւ գումար պահանջել՝ նշելով, թե ներգաղթյալը մի քանի տարի առաջ խախտել է օրենքները: Տուժածը, ում անունը չի հաղորդվում, վճարել է 11,5 հազար դոլար, սակայն հետո պարզվել է, որ նրան ուղղակի խաբել են: Իրավապահները կոչ են անում նման դեպքերում դիմել իրենց՝ խարդախությունները բացահայտելու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.