Logo

Articles

Մերկապարուհիները գումարներ էին գողացել

Created on Friday, 13 June 2014 00:47 Written by AMGA TV

merk 8Նյու Յորքում ոստիկաններն ու DEA-ի գործակալները խոշոր գործողություն են իրականացրել՝ ձերբակալելով չորս մերկապարուհիների եւ սթրիփ բարի մենեջըրին, որոնք ամիսներ շարունակ թմրանյութ են տվել հաճախորդներից մի քանիսին եւ մոտ 200 հազար դոլար գումար գողացել նրանց քրեդիտ քարտերից: Ընդ որում, իրավապահները վստահ են, որ գողացված գումարի չափը կարող է ավելին լինել: Ոստիկանների փոխանցմամբ, ձերբակալվել են 40-ամյա Սըմենթա Բարբաշը, 29ամյա Ռոսըլին Քիոն, 28-ամյա Մերսի Ռոզենն ու 26-ամյա Կըրինա Պասկուչին: Նրանց նկատմամբ հետաքննությունը սկսվել էր ութ ամիս առաջ, եւ այժմ քառյակին տեղափոխել են բանտ: Չորս մերկապարուհիներն իրենց հանցավոր գործունեությունը ծավալել են Քունիսի Roadhouse NYC եւ Մանհեթենի Scores ակումբներում: Իրավապահներին դիմել էր Նյու Յորքում բավական հայտնի փաստաբան ԶԻյադ Յունանը, ով էլ դարձել է քառյակի զոհերից: Ըստ ոստիկանների, մերկապարուհիները կետմաին տեսակի թմրանյութ են լցրել հաճախորդների բաժակների մեջ, եւ մեծ գումարներ հանել քարտերից: Տուժածները դրանից հետո ոչինչ չեն հիշել, արթնացել են հյուրանոցներում, անգամ սեփական անկողնում եւ հետո են հայտնաբերել մեծ գումարների կորուստը: Տուժածների մեջ եղել են հեջ ֆանդի մենեջըր, բանկիր, անշարժ գույքի գործակալ, բժիշկ: Զիյադ Յունանից գողացված գումարը կազմում է 135 հազար դոլար: Ձերբակալվածներն իրենց մեղքը չեն ընդունում, պնդում են, որ հաճախորդներն են հարբած վիճակում նվերներ մատուցել իրենց: Ձերբակալվել է նաեւ Roadhouse ակումբի մենեջըրը, ով նպաստել է հանցավոր գործունեությանը: Առաջիկայում աղջիկները կկանգնեն դատարանի առջեւ եւ նրանց մեղադրանք կառաջադրվի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.