Logo

Articles

Երեխան հերոին է տարել դպրոց

Created on Friday, 13 June 2014 00:43 Written by AMGA TV

heroin 4Ֆիլադելֆիա քաղաքում վեցամյա աղջիկը Բերրի տարրական դպրոց է տարել հերոինով 11 փաթեթ, որոնք նա գտել է իր մոր մոտ: Առաջին դասարանի աղջկա մոտ թմրանյութերը հայտնաբերել է ուսուցիչներից մեկը եւ անմիջապես ոստիկանություն կանչել: Նշվում է, որ բացվել է հերոինի առնվազն երկու փաթեթ, եւս մեկի վրա երեխաների ատամների հետքեր են եղել։ Ընդ որում՝ աշակերտներից մեկը սկսել է բողոքել փորացավից: Ոստիկանները որոշել են բոլոր աշակերտներին՝ 20 երեխա, տանել հիվանդանոց՝ հետազոտության: Աշակերտների վիճակը բժիշկների մոտ անհանգստություն չի առաջացրել, եւ երեխաներին հանձնել են անհանգստացած ծնողներին: Դպրոց թմրանյութ տարած աղջկա մայրը՝ 32-ամյա Մերի Հանթըրն ու նրա ընկեր, 28-ամյա Քրիսթըֆըր Թրոյ-Ջենքինս Ուայթը անմիջապես ձերբակալվել են: Նրանց ներկայացվել են թմրանյութ պահելու, ինչպես նաեւ երեխաների կյանքին եւ առողջությանը սպառնալու մեղադրանքներ։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.