Logo

Articles

Սիրելի հաղորդավարը ձեր օգնության կարիքն ունի

Created on Thursday, 05 June 2014 00:37 Written by AMGA TV




ruddd 8AMGA
հեռուստաընկերության Վարագույր հաղորդաշարը իրապես դարձել է մեր հեռուստադիտողների լավագույն բարեկամներից մեկը: Քսան տարի շարունակ Ռուդիկ Հովսեփյանը սրտացավությամբ ձեզ է ներկայացրել հայաստանյան քաղաքական իրողությունները եւ իր տեսլականը: Ցավոք, վերջին ամիսներին Վարագույրը հազվադեպ էր ուղիղ եթերով հեռաձակվում մեր հեռուստադիտողների համար: Պատճառն այն է, որ Վարագույրի հիմնադիր ու երկարամյա վարող, քաղաքական վերլուծաբան, լրագրող Ռուդիկ Հովսեփյանը գտնվում է առողջական ծայրահեղ ծանր վիճակում եւ նրան անհրաժեշտ է անհապաղ ու ինտենսիվ բժշկական միջամտություն։ Մեր ընկերը եւ վերջին քսան տարիների ձեր մշտական բարեկամը լուրջ խնդիր ունի, եւ մենք բոլորս միասին կարող ենք ձեռք մեկնել Ռուդիկին, օգնել՝ հաղթահարելու նրան տանջող հիվանդությունը: Հրավիրելով հայ գործարարների, կազմակերպությունների, հիմնադրամների ու անհատների ուշադրությունը այս անհետաձգելի խնդրին, մենք ակնկալում ենք ձեզանից հնարավոր դրամական օժանդակություն, որից կախված է Ռուդիկ Հովսեփյանի հետագա բուժման ընթացքը։ Այս օժանդակությամբ պայմանավորված կլինի ամենասեղմ ժամկետներում նրա բուժման կազմակերպումը, որի հետաձգումը կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ։ Այս նպատակով բանկում բացվել է հաշվեհամար, որը այժմ ձեր էկրաններին է։ Այս հաշվեհամարին ձեր փոխանցումներն անելով, դուք հսկայական օգնություն կցուցաբերեք մեր շատ սիրելի Ռուդիկ Հովսեփյանին եւ նրա ընտանիքին։ Վստահ ենք, որ Ռուդիկի Հովսեփյանի հանդիսատեսը մենակ չի թողնի մեր ազգի ու հայրենիքի նվիրյալին՝ նրա  կյանքի այս դժվարագույն շրջանում։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.