Logo

Articles

Ձերբակալել են Էլ Չափոյի որդուն

Created on Saturday, 23 June 2012 01:20 Written by AMGA TV

gus 1Մեքսիկայի ծովային հետեւակը ձերբակալել է ամենահայտնի թմրաբարոնի` Խոակին Էլ Չափո Գուզմընի որդուն` Հեսուս Ալֆրեդո Գուզմըն Սալազրին: 26-ամյա Գուզմընը, ներկայումս գլխավորում էր Սինալոա թմրակարտելը: Նրա ձերբակալության ժամանակ մեծ քանակությամբ զենք, գումարներ, մի քանի ավտոմեքենաներ եւ անձը հաստատող բազմաթիվ փաստաթղթեր են հայտնաբերվել: Նրա հետ միասին ձերբակալվել է կարտելի անդամներից եւս մեկը: ԱՄՆ մի քանի նահանգներում Հեսուս Գուզմընին հետախուզում էին հայտարարել, նրան, ինչպես եւ հորը մեղսակից են համարում թմրանյութերի առաքման մեջ: 2011թ. դեկտեմբերից մեքսիկական իշխանությունները ոչնչացրել են Էլ Չափոյի կարտելի 12 ազդեցիկ դեմքերի: 1993թ. Խոակին Գուզմընը ձերբակալվել էր եւ դատապարտվել 20 տարվա ազատազրկման, սակայն կարողացել էր փախուստի դիմել 2001թ., երբ իմացել էր, որ իրեն հանձնելու են ԱՄՆ-ին: Էլ Չափոյի ունեցվածքը գնահատվում է մոտ 5 մլրդ դոլար: Մայիսին ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ էին մտցրել նրա երկու որդիների Իվանի եւ Օվիդիոյի դեմ: Գուզմընի որդիները պաշտոնապես մտցվել են ԱՄՆ թմրավաճառների ցանկում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.