Logo

Articles

Ըստ Օլանդի կա մեկ լուծում՝ ցեղասպանության ճանաչումը

oland 5Կա մեկ լուծում, եւ դա ցեղասպանության ճանաչումն է, -այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` պատասխանելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հարցին: Նա նշել է, թե փորձում է դրական բաներ գտնել Թուրքիայի վարչապետի հայտարարության մեջ: -Բայց իհարկե, ես կենտրոնական հարցն համարում էի այն, որ այդ ջարդերը որակվեն իբրեւ ցեղասպանություն: Կա մեկ լուծում, եւ դա ցեղասպանության ճանաչումն է, -եզրափակել է Ֆրանսիայի ղեկավարը: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը երեկ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ֆրանսիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

 
Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.