Logo

Articles

Բողոքում են մահապատժի դեմ

der 4 Մահապատժի դատապարտված երեք մարդ բողոք է ներկայացրել դատարան՝ ապրիլի 29-ին Օկլահոմա նահանգում մահապատժի անհաջող կիրառումից հետո: Մահաբեր ներարկումից հետո 38-ամյա Քլեյթըն Լաքեթը, որը մեղադրվում էր սպանության եւ բռնաբարության համար, մահացել էր ոչ թե միանգամից, այլ 43 րոպե անց։ Սովորաբար, այդ գործընթացը տեւում է 12 րոպե։ Ամերիկյան նահանգները մահաբեր ներարկման մեջ օգտագործվող նյութերի խրոնիկ դեֆիցիտ ունեն. եվրոպական ընկերությունները դադարել են պենտոբարբիտալ նյութ արտահանել։ Այդ պատճառով նահանգները ստիպված են լինում այլընտրանքային միջոցներ օգտագործել, այդ թվում՝ չփորձարկված։ Ռաբըրտ Ջեյմս Քեմբըլը, որին պետք է մահապատժի ենթարկեին այսօր՝ Թեքսըսում, բողոք է ներկայացրել, որ դատավճռի իրականացումը հետաձգվի։ Նրա փաստաբան Մորի Լեւինը հայտարարել է, որ Սահմանադրությունն արգելում է դաժան եւ անսովոր պատիժը եւ երաշխիքներ են պետք, որ մահապատիժը մարդասիրական կլինի։ Բողոք են ներկայացրել նաեւ Ռասըլ Բաքլոն՝ Միզուրիից եւ Ռիչըրդ Պոպլավսկին՝ Փենսիլվենիայից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.