Logo

Articles

Գլենդելի նախկին քաղաքապետին մեղադրում են

Created on Saturday, 19 April 2014 00:14 Written by AMGA TV

wiver 4 Գլենդելի նախկին քաղաքապետին մեղադրում են իր ծանոթուհու նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Լոլիտա Գոնսալվեսը իրավապահներին հայտնել է, թե նախկին քաղաքապետ Դեյվ Ուիվըրն անցած տարվա ապրիլի 9-ին սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ մեքսիկական ռեստորանում: Գոնսալվեսը այդ մասին հայտնել էր իրավապահներին: 2013թ. գարնանը հետաքննություն է սկսվել, որը մեկ անգամ դադարեցվել էր կնոջ խնդրանքով: Այնուհետ նա կրկին դիմել էր գործը վերաբացելու համար: Անցած շաբաթ Գոնսալվեսի եւ Ուիվըրի ներկայացուցիչները հանդիպել են հաշտության համար, եւ նախկին քաղաքապետի փաստաբանները կնոջն առաջարկել են 2 հազար դոլար, սակայն վերջինս պահանջում է գրավոր ներողություն եւ 10 հազար դոլար գումար: Հայտնի է, որ Գոնսալվեսը Ուիվըրին ճանաչել է 2007 թվականից: Միջադեպից մեկ շաբաթ անց Ուիվըրը նշանակվել էր քաղաքապետ, իսկ նրա ժամկետը լրացել է անցած շաբաթ: Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ Ուիվըրին նման մեղադրանք է ներկայացվում: Ութ տարի առաջ նրա աշխատակցուհին դիմել էր ոստիկաններին, սակայն բավարար ապացույցներ չէին հավաքվել մեղադրանք առաջադրելու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.