Logo

Articles

Սիրիայում շարունակվում են մարտերը ահաբեկիչների դեմ

syria 6Սիրիական բանակի եւ զինված խմբավորումների միջեւ շարունակվում են բախումները Քեսաբում, մասնավորապես՝ 45 բարձունքի շրջակայքում: Բանակը շարունակում է իր ռազմական գործողությունները՝ օդային հարձակումներ իրականացնելով զինյալների հավաքատեղիների վրա: Բախումների հետեւանքով տասնյակ զինյալներ են սպանվել: Սիրիական բանակի գործողությունները վերջին մի քանի օրերին կենտրոնացել են Սլտրան գագաթի ուղղությամբ, որը ճանապարհ է բացում դեպի Չալմայի գագաթ, ինչպես նաեւ դեպի Էքիզօլուք եւ Սամրայի շրջաններ: Տեղեկություններ կան, որ Քեսաբի մերձակայքում 23 զինյալ են սպանվել, եւս 38-ը վիրավորվել են: Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, թե սիրիական բանակն այժմ ռմբակոծում է Քեսաբ գյուղաքաղաքում զինյալների հավաքատեղիները: Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ , Քեսաբից 3 կմ հեռավորության վրա գտնվող Չալմայի լեռան մոտ բախումների ժամանակ տասնյակ զոհեր եւ վիրավորներ են գրանցվել: Սիրիական օդաուժը ռմբակոծում է Լաթաքիայի Մաշրիֆա եւ Կարդահա գյուղերում զինյալների հավաքատեղիները: Նշենք, որ Սիրիական ուժերը գրոհայիններից ետ են խլել քրիստոնյաների համար սրբազան Մալուլյա քաղաքը: Հիշեցնենք, որ Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերիցՀարձակումն իրականացրել են Ջաբհա ան Նուսրա եւ Ջեյշ ալ Իսլամ խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մի մասը ապաստան է գտել Լաթաքիայի Ս. Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների մոտ

 
Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.