Logo

Articles

Դանակահարության գործով հայ անչափահաս է դատապարտվել

santa 5 Անչափահասը, ում մյուս հայերի շարքում քալիֆորնիական Սանտա-Մոնիկա քաղաքում դանակահարության գործի շրջանակներում մեղադրանք են ներկայացրել, հարձակման մեղադրանքի մեկ կետով իրեն մեղավոր է ճանաչել: Նրան դատապարտել են գտնվում է դատարանի խնամքի ներքո: Մեղադրանքի մյուս երկու կետերը մերժվել են: Պաշտոնյաները չեն կարող անչափահասի վերաբերյալ վճռի մանրամասները հաղորդել: Սակայն դատարանի խնամքը նշանակում է, որ տղային կամ հսկողության ներքո փորձնական ժամկետով տուն են ուղարկել, կամ ապրելու է հարազատների հետ: Ներկայումս գործով մյուս երեք ամբաստանյալների դատաքննություն է ընթանում: Հիշեցնենք, որ Բըրբենքի չորս բնակիչների՝ 24-ամյա Արայիկ Հովոյանին, 18-ամյա Ալեքս Հակոբ Աքբարիին, 19-ամյա Գեւորգ Բաղդասարյանին եւ 16-ամյա դեռահասին մեղադրանք էր առաջադրվել Սանտա Մոնիկայում հունվարի 18-ին ձկնորսների դանակահարության համար: Երեք հայ տղամարդիկ իրենց մեղքը չեն ընդունում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.