Logo

Articles

Որքան եկամուտ ունեն նախագահն ու փոխնախագահը

Created on Tuesday, 15 April 2014 01:53 Written by AMGA TV

obbai 5Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ իր կին Միշել Օբաման 2013 թ. վաստակել են 503 հազար դոլար: Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնում է, թե, հաշվի առնելով հարկային արտոնությունները, նրանց եկամուտը կազմել է 481 հազար դոլար: 2013 թ. ընտանիքը վճարել է 98 հազար դոլար հարկ: Նրանք 59 հազար դոլար` եկամուտի 12,3 տոկոսը, նվիրաբերել է 32 բարեգործական կազմակերպությունների:  8 հազար դոլար ստացել է  Fisher House Foundation բարեգործական կազմակերպությունը, որն օգնում է բուժօգնության կարիք ունեցող ամերիկացի վետերանների ընտանիքներին: 2013թ. Օբամա ընտանիքն ապրել է հիմնականում նախագահի աշխատավարձով, որը տարեկան 400 հազար դոլար է: Եկամուտը նվազել էր հիմնականում Բարաք Օբամայի գրքերի վաճառքի անկման հետեւանքով` 116 հազար դոլար, 2012 թ. 273 հազար դոլարի փոխարեն: 2012 թ. զույգը վաստակել էր 662 հազար դոլար: Փոխնախագահ Ջո Բայդենը եւ իր կին Ջիլը անցյալ տարի վաստակել են 407 հազար դոլար, մի փոքր ավելի, քան 2012 թ.: Նրանք  բարեգործության վրա  ծախսել էին 20,5 հազար դոլար:

 
Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.