Logo

Articles

Հայ երիտասարդներ մեղադրվում են

pol 1Գլենդելի եւ Բերբենքի ոստիկանությունը հունիսի 20-ին երեք հայ երիտասարդների է ձերբակալել` տուն թալանելու կասկածանքով: Գողությունը տեղի է ունեցել 3700 block of Mayfair Drive հասցեում, չորեքշաբթի առավոտյան: Փասադինայի ոստիկանության հաղորդմամբ, թալանից հետո 28-ամյա Գուրգեն Մարտիրոսյանը Արլետայից, 23-ամյա Անդրանիկ Սեֆյանը Գլենդելից եւ եւ 23-ամյա Նարեկ Սաֆարյանը Լա Կրսենտայից, դեպքի վայրից դիմել են փախուստի BMW եւ Mercedes մակնիշի մեքենաներով: Սակայն ականատեսները ոստիկաններին են ներկայացրել տեղեկություններ, որն օգնել է նրանց դուրս գալ հանցագործների հետքի վրա: Հետապնդումից հետո իրավապահներին հաջողվել է ձերբակալել մեքենաներից մեկը: Գողացված իրերի մի մասը հայտնաբերվել է Mercedes-ի մեջ, իսկ BMW-ն հետախուզվում է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.