Logo

Articles

Դեդ Հասանին սպանողները դատարանի առաջ են կանգնել

Created on Tuesday, 08 April 2014 00:19 Written by AMGA TV

hasan 4Իտալիայի Բարի քաղաքում սկսվել է Եվրոպայում ռուսական մաֆիայի առաջնորդների դատը, որոնք մեղադրվում են հանցավոր միության ստեղծման եւ փողերի լվացման համար: Նրանց թվում է ազդեցիկ օրենքով գող Մերաբ Ջանգվելաձեն։ Հեռախոսազրույցների գաղտնալսման արդյունքում պարզվել է, որ հենց այս հանցախումբն է օրենքով գող Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի սպանության կազմակերպիչն ու հեղինակը։ Ոստիկանությունը նրանց հետեւել է 2012թ.-ից։ Նրանց խոսակցությունները ձայնագրվել են։ Դրանց ժամանակ նրանք, մասնավորապես՝ Ջանգվելաձեն, քննարկել են Ասլան Ուսոյանին չեզոքացնելու պլանը։ Քրեական պարագլուխը սպանվել էր Մոսկվայում 2013թ. հունվարին։ Օրենքով գողերը ձերբակալվել էին 2013թ. ամռանն Իտալիայի եւ Եվրոպոլի համատեղ գործողությունների արդյունքում։ Դատախազությունը միջնորդել է օրենքով գողերին դատապարտել 4-10 տարվա ազատազրկման։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.