Logo

Articles

Հացադուլ ներգաղթյալների կենտրոնում

Created on Wednesday, 12 March 2014 01:57 Written by AMGA TV

hacadul 4Մոտ 150 մարդ Վաշինգտըն նահանգում՝ ներգաղթյալների պահման կենտրոնում, շարունակում են հացադուլը՝ ի նշան բողոքի արտաքսման եւ իրենց նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի դեմ: Թըքոմա քաղաքի ներգաղթյալների պահման կենտրոնում գտնվում է 1300 մարդ, որոնց արտաքսում է սպառնում: Հացադուլը հայտարարվել է 4 օր առաջ: Ակցիայի սկզբում դրան մասնակցել է 750 մարդ: Համաձայն ամերիկյան օրենսդրության, եթե ներգաղթյալների պահման կենտրոնում ներգաղթյալը 72 ժամ հրաժարվում է ուտելիքից, նա պետք է տեղափոխվի հիվանդանոց՝ բժշկական հետազոտության:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.