Logo

Articles

Կատաղած փիղը տրորել է զբոսաշրջիկների ավտոմեքենան

Created on Thursday, 16 January 2014 00:33 Written by AMGA TV

eleph 5Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգըրի արգելանոցում ցնցող դեպք է տեղի ունեցել՝ կատաղած փիղը տրորել է զբոսաշրջիկների ավտոմեքենան: Ինչպես հայտնի է դարձել BBC-ին՝ 2013 թ. դեկտեմբերի 30-ին ավտոմեքենայով ճանապարհորդող զբոսաշրջիկներ՝ բրիտանուհի Սեռա Բրուքսն ու նրա փեսացուն՝ Յանս դե Կլըրկն այցելել են Կրյուգըրի ազգային արգելանոց: Այնտեղ նրանք փղի են հանդիպել, որը սկզբում ագրեսիվ վարք չի դրսեւորել, սակայն քիչ անց շարժվել է դեպի մեքենան եւ սկսել է հրել այն: Հերթական հարձակման ժամանակ մեքենան շրջվել է: Զբոսաշրջիկներն այդ պահին մեքենայի մեջ են եղել: Փիղը սկսել է տրորել մեքենան: Բարեբախտաբար, կենդանին կենտրոնացել է մեքենայի հետնամասի վրա, որի շնորհիվ էլ նրանք ողջ են մնացել: Դեպքի վայրից տուժածներին ուղղաթիռով հասցրել են մոտակա հիվանդանոց: Ներկա պահին նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նրանց երկուսի բախտն աներեւակայելիորեն բերել է, փիղը պատռել է Սառա Բրուքսի ազդրը, սակայն բժիշկներն ասել են, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ վերջաբան ունենալ: Դե Կլըրկն ընդհանրապես թեթեւ վախով է պրծել: Դեպքից հետո արգելանոցի տնօրենը կարգադրել է սպանել փղին՝ նշելով, որ նա նախկինում ագրեսիվ է պահել այլ փղերի նկատմամբ

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.