Logo

Articles

Քաղաքապետին տեղափոխող մեքենան մի կնոջ է վրաերթի ենթարկել

Created on Thursday, 16 January 2014 00:15 Written by AMGA TV

garcetti 4Լոս Անջելեսի քաղաքապետին ուղեկցող ոստիկանական մեքենան քաղաքի կենտրոնում վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի կնոջ: Ոստիկանության փոխանցմամբ, տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը բավարար է: Դեպքը տեղի է ունեցել երեկ կեսօրից հետո: Էրիկ Գարսետին եղել է ուղեւորի նստատեղին եւ խոսել է հեռախոսով, իրավապահները հարցաքննել են քաղաքապետին, եւ նա հայտնել է, թե ոչինչ չի տեսել: Ականատեսների վկայությամբ, 2-րդ եւ Սփրինգ փողոցների խաչմերուկում կինը դուրս է եկել երկու մեքենաների արանքից՝ փորձելով հատել փողոցը: Նա անցել է անթույլատրելի տեղով, եւ վարորդը չի հասցրել արգելակել: Քաղաքապետը նշել է, թե շատ է մտահոգվում կնոջ առողջության համար եւ առաջիկայում կայցելի նրան հիվանդանոցում: Ոստիկանությունից հայտնել են, թե վարորդի դեմ քրեական գործ չի հարուցվի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.