Logo

Articles

ԱԱԳ-ն չի լրտեսում կոնգրեսականներին

kitt 5Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քիթ Ալեքսանդրը հայտարարել է, որ գործակալությունը չի լրտեսում Կոնգրեսի անդամներին: Ալեքսանդրը նման հայտարարությամբ հանդես է եկել ի պատասխան Վերմանտ նահանգից անկախ սենատոր Բըրնի Սանդըրսի հարցմանը: Ալեքսանդըրի նամակում ասվում է, որ Ազգային անվտանգության գործակալությունը չի անում որեւէ բան, որը կարելի է բնութագրել որպես լրտեսություն Կոնգրեսի անդամների հանդեպ: Միեւնույն ժամանակ Բըրնի Սանդըրսին չի բավարարել Ազգային անվտանգության գործակալության ղեկավարի պատասխանը, քանի որ դրանում չի բացառվում օրենսդիրների տվյալների հավաքագրման հավանականությունը ավելի լայնածավալ հսկողության շրջանակներում: Սանդըրսի հայտարարության մեջ ասվում է, որ Ազգային անվտանգության գործակալությունը հավաքում է հսկայական տեղեկատվություն, որը սենատըրի կարծիքով՝ կարող է վարչակազմի կողմից օգտագործվել ընդդեմ պաշտոնական անձանց:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.