Logo

Articles

Բիբերի տանից թմրանյութ են գտել

Created on Wednesday, 15 January 2014 23:41 Written by AMGA TV

Biber 4Հարեւանի տան վրա հավկիթներ նետելու բողոքի հիման վրա՝ խուզարկվել է Ջասթին Բիբըրի տունը, որը գտնվում է Քալիֆորնիայի Կալաբասըս քաղաքում: Խուզարկության արդյունքում ձերբակալվել է ռեփեր Լիլ Զան՝ թմրանյութ պահելու համար: Ենթադրաբար նրա մոտից կոկաին են գտել: Լեյտենանտ Դեյվիդ Թամփսընն ասել է, որ թեեւ երգիչը չի ձերբակալվել, դա չի նշանակում, որ նա ազատվել է պատասխանատվությունից: Կոկային պահելու կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը՝ 20-ամյա ռեփեր Լիլ Զան, ում իսկական անունը Խավիեր Սմիթ է: Բիբըրից բացի՝ տանը եղել է մոտ 10 մարդ: Նրանց բոլորին բերման են ենթարկել: Ոստիկանության աշխատակիցները նշել են, որ երգիչը չի խանգարել իրավապահներին եւ համագործակցում է քննության հետ: Լեյտենանտ Թամփսընը հաստատել է, որ հարեւանի տունը, որը պատրաստված է փայտից եւ աղյուսից, կրել է լուրջ վնասներ: Պատճառված վնասը նորոգելու համար անհրաժեշտ է մոտ 20 հազար դոլար: Բիբըրի տանը խուզարկությունն անցկացրել են մոտ 10 ոստիկաններ՝ երգչի հարեւանի հայտարարությունից հետո: Հարեւանը հայտնել էր, որ 19-ամյա Բիբըրը իր տան ուղղությամբ հավկիթներ է նետել՝ այդկերպ զվարճանալով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.