Logo

Articles

Բախումներ Երեւանում Պուտինի այցի ժամանակ

GAZP 5Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել էր Հայաստան: Այցը, բնականաբար, ուղեկցվել է աննախադեպ բռնություններով: Հայաստանի ապօրինի իշխանությունները դաժանաբար ճնշել են բողոքի գործողությունները: Ընդհանուր առմամբ վաղ առավոտից ոստիկանություն է տարվել 110 ընդդիմադիր: Ընդ որում, այս անգամ ոստիկանները չափազանց լպիրշ են պահել իրենց, ծեծել կանանց եւ աղջիկներին, բերման ենթարկել լրագրողներին, կոտրել նրանց տեսախցիկները: Մաքսային միության դեմ ցուցարարները երթ են արել Երեւանի փողոցներով, սակայն Նալբանդյան փողոցում ոստիկանները խոչընդոտել են նրանց եւ դաժանաբար ճնշել: Իսկ այդ ընթացքում Գյումրիում, ուր վայրէջք էր կատարել Պուտինի ինքնաթիռը, անվտանգության բուռն միջոցառումներ են կազմակերպվել: Ընդ որում, Հայաստանի իշխանությունները, Պուտինին սիրաշահելու համար, անցել են չափը: Գյումրիի բնակիչներին արգելել են տներից դուրս գալ, դիպուկահարներ են տեղակայել եկեղեցու գմբեթի վրա, հայտարարել են, թե այցի ընթացքում թաղումներ անել չի կարելի: Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախումբը հերթական անգամ ցույց տվեց, որ իր իշխանությունը պահելու համար պատրաստ է անգամ նվաստացնել երկիրը եւ սեփական քաղաքացիներին

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.