Logo

Articles

Վարգես Գասպարիի նկատմամբ բռնություն են գործադրել

Gaspari1 2Ընդդիմադիր ակտիվիստ Վարգես Գասպարին հունիսի 20-ին բողոքի ակցիա է իրականացրել Հայաստանի Ազգային ժողովի դիմաց, կապված Հարսնաքարի հայտնի միջադեպի հետ: Գասպարին պարզել է պաստառ, որի վրա գրված է եղել Ռուբեն Հայրապետյան, մարդասպան Նեմեց: Երբ ակտիվիստը իր պաստառով միայնակ կանգնած է եղել ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, որտեղից ներս են մտնում պատգամավորները, նրան է մոտեցել օլիգարխ Սամվել Ալեքսանյանը եւ խլել պաստառը Գասպարիի ձեռքից: Դրանից հետո Վարդգես Գասպարին սկսել է բղավել Ալեքսանյան խուլիգան, ինչից հետո էլ Գասպարիին մոտեցել է հաստամարմին մի երիտասարդ եւ նրան տապալել գետին: Վարդգես Գասպարին նույն պահին, ԱԺ մուտքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկին հաղորդում է տվել, նշելով, որ ԱԺ մուտքի մոտ Սամվել Ալեքսանյանը խլել է իր ձեռքի պաստառը, իսկ նրա թիկնապահը հրել եւ վայր է գցել իրեն: Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.