Logo

Articles

Կալիֆոռնիայի բանտերում ավելացել է բռնությունները

bant 4Կալիֆոռնիայի շրջանային բանտերը բախվել են բռնությունների նոր ալիքի հետ, քանի որ դաշնային բանտեից այնտեղ են ուղարկել մի քանի հազար կալանավորների: 10 քաունթիներում, որտեղ պահվում են Կալիֆոռնիայի դատապարտյալների 70 տոկոսը, կտրուկ աճել են դատապարտյալների միջեւ, ինչպես նաեւ անձնակազմի հետ բախումները: Պատճառը նահանգապետ Ջերրի Բրաունի ստորագրած օրենքն է, ըստ որի թեթեւ հանցագործությունների համար ուղարկում են ոչ թե դաշնային, այլ շրջանային բանտեր: Օրենքն ուժի մեջ է մտել 2011թ․ հոկտեմբերի 1-ից, եւ մասնագետների կարծիքով, բախումները զգալիորեն ավելացել են: Բրաունը հարկադրված էր այդ քայլին գնալ՝ պետական բանտերի գերբեռնվածությունը մեղմելու համար, սակայն իրավիճակը կարգավորվելու փոխարեն ավելի է բարդացել: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բախումների թիվն ավելացել է երկու հազարով, ինչը գրեթե 1/3-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշներից: Բանտերի աշխատակիցների վրա հարձակումներն ավելացել են 165 դեպքով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.