Logo

Articles

Օբաման խոսել է էներգետիկ վերահսկողության մասին

oba 4Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերջապես պատրաստ է վերահսկողություն հաստատել էներգետիկ իր ապագայի նկատմամբ: Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահ Օբաման նշել է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգներն առաջին անգամ գրեթե քսան տարվա ընթացքում արդյունահանել է ավելի շատ նավթ, քան գնել այլ պետություններից: Նախագահ Օբաման Ամերիկայի էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված մեծ քայլ է անվանել այս փաստը՝ հավելելով, որ նման արդյունքների հնարավոր է եղել հասնել ոչ միայն նավթի արտադրության, այլեւ էներգաարդյունավետության բարձրացման միջոցով: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով, ամերիկացիներն ապագայում կկարողանան ավելացնել խնայողությունները՝ մեքենաների վառելիքի նոր ստանդարտների ներդրման, ինչպես նաեւ տների եւ ձեռնարկությունների էներգետիկ արդյունավետության բարելավման միջոցով

Հանրապետականների ամենշաբաթյա ուղերձում Վիսկանըին նահանգից սենատըր Ռան Ջանսընը քննադատության է ենթարկել նախագահ Օբամայի հեղինակած  Մատչելի առողջապահության մասին օրենքը, որը հայտնի է նաեւ Obamacare անվամբ:

Սենատըր Ջանսընի համաձայն, ամերիկացիների կողմից առողջապահության ապահովման իրենց պլանները պահպանելու մասին նախագահ Օբամայի կողմից տրված խոստումը չպահելը քաղաքական խարդախության է հավասար:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.