Logo

Articles

Կլապըրը հերքում է գաղտնալսման լուրերը

Created on Thursday, 24 October 2013 00:21 Written by AMGA TV

clap 5Տեղեկությունն այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Ֆրանսիայում հեռախոսային խոսակցությունները, ոչ ճշգրիտ եւ ապակողմնորոշող է՝ հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլապըրը: Նա չի հստակեցրել, թե տեղեկության որ հատվածն է սուտ: Ֆրանսիական Le Monde թերթը, վկայակոչելով CIA նախկին աշխատակից էդվըրդ Սնոուդենի փաստաթղթերին, հայտնել էր, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը 2012-ի դեկտեմբերի 10-ից 2013-ի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում որսացել է ֆրանսիացիների 70.3 մլն հեռախոսազրույց: Նման հրապարակումից հետո Փարիզում ԱՄՆ դեսպանը կանչվել էր ԱԳՆ, իսկ վարչապետ Ժան-Մարկ էյրոն ԱՄՆ-ից պահանջել էր հիմնավորել ու հստակ պարզաբանել վերահսկման նման մեթոդների կիրառման պատճառները:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.