Logo

Articles

Ծաղրածուն սպանել է թմրաբարոնին

felix 4Մեքսիկայի ԲաՀա Քալիֆոռնիա նահանգի Կաբո-Սան-Լուկըս հանգստավայրում, մանկական տոնի ժամանակ սպանել են մեքսիկական ՏիՀուանա թմրակարտելի ղեկավար Ֆրանսիսկո Ռաֆայել Արիյանո Ֆելիքսին: 63-ամյա թմրավաճառին երկու կրակոցով սպանել է ծաղրածուի հագուստով մի մարդ: Ոստիկանության տվյալներով, Արելյանո Ֆելիքսը մեկ կրակոց է ստացել պարանոցին, մյուսը՝ գլխին: Թմրավաճառը տեղում մահացել է: Վարձու մարդասպանի հագին վառ գույնի կեղծամ էր, կարմիր քիթ ու սովորական ծաղրածուի հագուստ: Ոստիկանությունը որոնում է կասկածյալին: Նշենք, որ այժմ թմրակարտելը ղեկավարում են Ֆելիքսի քույրն ու որդին: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.