Logo

Articles

Ահաբեկչություն Վոլգոգրադում

vogo 7Վոլգոգրադում հոկտեմբերի 21-ին պայթուցիկ սարք է գործի դրվել երթուղային ավտոբուսում: Պայթյունը որոտացել է Մոսկվայի ժամանակով ժամը 2:05-ին: Իրավապահների տվյալներով՝ գործի է դրվել չպարզված պայթուցիկ սարքՌուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է վեց մարդ, եւս 27-ը վիրավորվել են: Ներկայում տուժածներին տեղափոխել են քաղաքի բուժհիմնարկներ, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ ողջ օգնությունը: Քննչական կոմիտեի ղեկավար Մարկինի խոսքով, տուժածներից 10-ի վիճակը ծանր է, նրանցից 8-ը վերակենդանացման բաժանմունքում են: Նախնական տվյալներով՝ ԼիԱԶ ավտոբուսում պայթուցիկ սարքը գործի է դրվել այն ժամանակ, երբ մեքենան մոտենում էր Լեսոբազա կանգառին: Ընդամենը ԼիԱԶ-ում եղել է շուրջ 40 մարդ: Պայթյունից հետո բռնկում տեղի չի ունեցել: Քննչական կոմիտեն պայթյունի փաստով քրեական գործ է հարուցել սպանություն հոդվածով: Նախնական վարկածի համաձայն՝ ահաբեկչությունն իրականացրել է կին մահապարտ 30-ամյա Նաիդա Ախիյալովան, ով մախաչկալյան ծագմամբ ահաբեկչական խմբի ղեկավար Դմիտրի Սոկոլովի կինն է

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.