Logo

Articles

Օբաման մեկնում է շրջագայության

obbbb 6ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնում է շրջագայության, որի ընթացքում կայցելի Շվեդիա եւ Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Մեծ քսանյակի գագաթնաժողովին: Շվեդիայի կառավարության ղեկավար Յոն Ֆրեդրիկ Ռայնֆելդտն ավելի վաղ հայտնել է, որ ինքը Օբամայի հետ բանակցություններ կվարի սեպտեմբերի 4-ին: Դրանց կհաջորդի Օբամայի հանդիպումը Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի եւ Իսլանդիայի կառավարությունների ղեկավարների հետ: Այնուհետեւ, ինչպես տեղեկացնում է Associated Press գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ սեպտեմբերի 5-6-ը տեղի կունենա Մեծ քսանյակի գագաթնաժողովը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.