FOX 11 հեռուստաալիքը հայտարարել է, թե Անջելըս Ազգային արգելոցում հայտնաբերված մահացած անձը Մարտըն Բըրնսն է, ով հետաքննող գրող եւ պրոդյուսեր է աշխատել ալիքում: Պատահական անցորդը նրան վիրավոր վիճակում հայտնաբերել էր կիրակի երեկոյան, Ալտադինայի մոտ, Inspiration Point-ի մերձակայքում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արձանագրել էին տղամարդու մահն ու ուղղաթիռով տեղափոխել Farnsworth Park: Քննիչների տվյալներով, նա մահացել է ընկնելու հետեւանքով: Մարտինը միայնակ զբոսնելու էր գնացել եւ պատահաբար ցած ընկել բլրից: Հետաքննությունը շարունակվում է: