Logo

Articles

Սպանություն Հայդ պարկում

Created on Thursday, 29 August 2013 03:01 Written by AMGA TV

hide 6Երկու մարդ սպանվել է, եւս մեկը հրազենային վնասվածքներ է ստացել Հարավային Լոս Անջելեսում մեքենայից արձակված կրակոցներից: Ավազակախմբերի միջեւ հաշվեհարդարը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Լոս Անջելեսի ոստիկանական վարչության կապիտան Թամ ՄքՄալլընի խոսքով, մոտ 20 տարեկան երեք անձինք կանգնած են եղել 2700 West 64th Street հասցեում, երբ նրանց անհայտ մեքենա է մոտեցել եւ կրակոցներ են արձակել: Տղամարդկանցից երկուսը մահացել են տեղում, երրորդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանություն առայժմ չի պարզել մեքենայի մակնիշը, արձակված կրակոցների քանակությունն ու այլ մանրամասներ: Տեղանքը ավազակախմբերի մշտական վեճերի վայր է: Իրավապահները շարունակում են հետաքննությունը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.