Logo

Articles

Հարսնաքարի դեպքով յոթ մարդ են ձերբակալել

hars 2Ազգային Ժողովի պատգամավոր, Նեմեց Ռուբո մականունով հայտնի Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանում բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու գործով արդեն ձերբակալվել է 7 մարդ, թեեւ չի բացառվում, որ այլ ձերբակալություններ էլ լինեն: Ոստիկանության արագ հակազդման բաժնի աշխատակիցները Քննչական գլխավոր վարչություն են տեղափոխել կասկածյալներին, որոնց հետ առերեսում է կատարվել: Ձերբակալվածները Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրի աշխատակիցներ են եւ նրա անձնական թիկնազորից: Նրանք են Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, Դավիթ Հայրյանը եւ Նորայր Հայրապետյանը: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, իսկ վաղը քննչական մարմինը կդիմի դատարան` կալանք կիրառելու համար: Հիշեցնենք, որ, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում Հարսնաքար ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Ավետյանն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.