Logo

Articles

Անհավանական փախուստ Արկանզայի բանտից

Created on Thursday, 01 August 2013 23:17 Written by AMGA TV

pakh 4 ԱՄՆ բանտերից մեկում տեսախցիկները փախուստի անհավանական փորձ են արձանագրել: Բանտի աշխատակիցները չեն կարողացել բռնել պատուհանից փախած բանտարկյալին: 33-ամյա Դերիկ էստելը, ով բանտարկված էր ավազակային հարձակման ու ավտոմեքենաների գողության համար, անհավանական փախուստ է կատարել Արկանզա նահանգի Հաթ-Սփրինգս քաղաքի բանտից: Այն պահին, երբ ոստիկաններն անուշադիր են եղել, հանցագործը բառացիորեն դուրս է նետվել պատուհանից ու փախել: Փախուստի անսովոր պլանը բանտարկյալը մշակել էր իր 2 համախոհների հետ, որոնցից մեկը ազատության մեջ է, մյուսն՝ իր պես ազատազրկված: Համաձայն պլանի՝ վերջինս բանտապահների ուշադրությունը շեղել է խոսակցություններով, իսկ Դերիկը դուրս է եկել պատուհանից, վազել-նստել դրսում իրեն սպասող ավտոմեքենան ու հեռացել անհայտ ուղղությամբ: Պլանը հիանալի է գործել: Ոչինչ չկասկածող պահակները Դերիկին թույլատրել են հեռախոսով խոսել: Մինչ հանցակիցը կատակներով շեղել է պահակների ուշադրությունը, Դերիկ Էստելը ոտքի է կանգնել, վազել բաց, փոքրիկ պատուհանի ուղղությամբ եւ դուրս նետվել: Նրա արարքը հանկարծակիի է բերել պահակներին, նրանցից մեկը եւս անցել է պատուհանով, սակայն չի կարողացել բռնել հանցագործին: Ավելի ուշ իրավապահները բռնել են Դերիկ Էստելի` ազատության մեջ գտնվող հանցակցին, հայտնաբերել են նաեւ մեքենան: Դերիկի նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում: Ոստիկանները զգուշացրել են, որ նա կարող է զինված լինել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.