Logo

Articles

Մեկ տարեկան երեխան eBay-ից մեքենա է գնել

Created on Saturday, 13 July 2013 22:51 Written by AMGA TV

ebay 6Օրեգընի Փորթլընդ քաղաքում մեկ տարեկան Սըրելլա Սթաթը 1962 թվականի արտադրության Austin Healey մակնիշի ավտոմեքենա է գնել eBay ինտերնետ-աճուրդից: 14 ամսական աղջնակը վերցրել է հայրիկի ` Փոլ Սթաթի սմարթֆոնը, բացել eBay-ի հավելվածն ու սեղմել կոճակները` արդյունքում 225 դոլարով գնելով Austin-Healey Sprite մակնիշի ավտոմեքենան՝ առանց ծնողի գիտության: Աղջկա հայրն իմացել է կատարվածի մասին միայն այն բանից հետո, երբ էլեկտրոնային նամակով շնորհավորական հաղորդագրություն է ստացել eBay-ից: Թեեւ աղջնակը գնումը կատարել է չգիտակցելով, նրա ծնողները չեն հրաժարվել մեքենայից: Փոքրիկի հայրը հայտարարել է, որ նախատեսում է վերականգնել ավտոմեքենան եւ ինտերնետի օգնությամբ այդ նպատակով միջոցներ հավաքելու ակցիա է սկսել: Փոլ Սթաթի խոսքով՝ ինքը, հնարավոր է, Austin Healey-ը նվիրի դստերը, երբ նա դառնա 16 տարեկան: -Ես շատ ուրախ եմ, որ նա 38 հազար դոլարանոց Porsche չի գնել,-կատակել է Սըրելլայի հայրը: Մեքենայի սեփականատերը եւս Օրեգընից է, եւ երեխայի ծնողներին համար բարդ չի եղել մեքենան ստանալ եւ տեղափոխել պապիկի ավտոտնակ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.