Logo

Articles

Հայրենադարձության ծրագիրը մեկնարկել է

Created on Saturday, 13 July 2013 22:39 Written by AMGA TV

imm 5 ԱՄՆ-ից Մեքսիկա ապօրինի ներգաղթյալների հայրենադարձության լայնածավալ ծրագիրը սկսվել է իրագործվել հինգշաբթի օրը, երբ մեքսիկական մայրաքաղաքի օդանավակայան է ժամանել ԱՄՆ-ից վտարված Մեքսիկայի քաղաքացիներով լի առաջին ինքնաթիռը: Ծրագիրն իրականացվում էր դեռեւս նախորդ տարվա վերջին, սակայն ամբողջությամբ ուժի մեջ է մտել միայն հիմա: Մեքսիկայի՝ Միգրացիայի ազգային ինստիտուտի տվյալներով, մինչեւ 2013թ.-ի դեկտեմբերի 31-ը նախատեսվում է հայրենիք վերադարձնել 6.8 հազար մեքսիկացիների, ովքեր անօրինական գտնվում են ԱՄՆ-ում: Ինքնաթիռները Մեքսիկա կմեկնեն շաբաթը 2 անգամ եւ յուրաքանչյուր չվերթի ժամանակ կտեղափոխեն միջինը 140 մարդու: Ամերիկյան կողմը վճարում է ճանապարհի ծախսերը, իսկ մեքսիկականը՝ հայրենադարձներին տուն հասցնելը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.