Logo

Articles

Զինվորը փրկում է ռելսերի վրա ընկած հաշմանդամին

mench 5Վաշինգտոնում զինվորական Մայքլ Մենչական փրկել է մի տղամարդու, որը կորցրել է հաշմանդամի սայլակի վերահսկողությունն ու գլխի վրա ընկել ռելսերի վրա: Հաշմանդամի փրկության դրամատիկ պահը ֆիքսել են Վաշինգտընի մետրոներից մեկի հսկիչ-տեսախցիկները: ԱՄՆ բանակի զինվորականն առաջինն է վազել փրկելու տղամարդուն, ով գնացքի տակ էր հայտնվելու ընդամենը 1 րոպե հետո: -Ես գնում էի շարժասանդուղքով ու նկատեցի, որ ներքեւում ինչ-որ բան է տեղի ունենում: Ընկած տղամարդը հայտնվել էր ծուղակում, քանի որ ամրացված էր իր սայլակին,- հիշում է Մենչական: Զինվորը ակնթարթորեն ցատկում է ներքեւ ու տուժածին հանում հարթակի վրա, նրան օգնության են գալիս եւս մի քանի ուղեւորներ: Մետրոյի աշխատակիցները ժամանակին ազդանշան են տալիս մեքենավարին, ով կանգնեցնում է գնացքը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.