Logo

Articles

Աղջկան թոքերի փոխպատվաստում են արել

lung 6Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում բարեհաջող կերպով իրականացվել է 10-ամյա ամերիկուհի Սերա Մըրդըգանի թոքերի փոխպատվաստման վիրահատությունը: Աղջիկը տառապում էր մահացու ժառանգական հիվանդությամբ, որի ժամանակ խախտվում են շնչառական օրգանների գործառույթները: Վերջին օրերին Սերայի պատմությունը բոլոր ամերիկյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Ամերիկյան օրենսդրության համաձայն, մինչեւ 12 տարեկան երեխաները, ովքեր ունեն փոխպատվաստման կարիք, պետք է սպասման մանկական ցուցակում սպասեն դոնորային օրգանների: Այդ մանկական ցուցակում հերթն ավելի դանդաղ է առաջ գնում, քան մեծահասակների համար նախատեսված ցուցակում: Նրանք չափահասների օրգանների հույս կարող են ունենալ միայն այն ժամանակ, երբ մեծերի ցուցակում գտնվողները բոլորը ստանան իրենց օրգանները: Սերան հերթում սպասել է 1,5 տարի: Սակայն աղջկա վիճակը սկսել է արագորեն վատանալ եւ նրա ծնողները դիմել են դատարան` խնդրելով թույլ տալ աղջկան ընդգրկել մեծահասակների ցուցակում: Նախորդ շաբաթ նրանց հայցը բավարարվել է, եւ ծնողներին 14 օր էր տրվել դոնոր գտնելու: Ծնողներին հաջողվել է գտնել դոնորին: Վիրահատությունը տեւել է վեց ժամ, երեխան լավ է տարել այն եւ այժմ վերականգնման փուլում է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.