Logo

Articles

Դատապարտել են Armenian Power-ին տվյալներ փոխանցելու համար

Created on Friday, 14 June 2013 00:32 Written by AMGA TV

maro 8Լոս Անջելեսի դաշնային դատարանի նախկին աշխատակցուհին վեց ամսվա ազատազրկման է դատապարտվել` գաղտնի տեղեկատվության արտահոսքի համար: Կինը մտադրվել է կասկածյալներին, այդ թվում` Armenian Power-ի անդամներին զգուշացնել նախատեսվող ձերբակալությունների մասին։ Նունե Գեւորգյանը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման, իսկ նրա ամուսինը` Հովհաննես Կոշկարյանը` մոտ հինգ տարվա ազտազրկման: Զույգն ընդունել է առաջադրված մեղադրանքը, իսկ Կոշկարյանը դատապարել է նաեւ այլ հանցագործության համար, այդ թվում` առողջապահույթան ոլորտում խարդախությունների: Տեղեկատվությունը փոխանցելու հարցում որպես միջնորդ է հանդես եկել Կոշկարյանը` խոստանալով գաղտնի տեղեկատվությունը փոխանցել կանխիկ գումարով: Հետաքննության արդյունքների համաձայն` Գեւորգյանն առնվազն երկու անգամ դատական փաստաթղթերի մուտքի արտոնություն է ստացել:  Զույգի մասին FBI-ին հայտնել է Armenian Power գործով ամբաստանյալներից մեկը` պատժի մեղմացում ակնկալելով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.