Logo

Articles

Քլիվլենդյան մոլագարն իրեն մեղավոր չի ճանաչում

llll 7Քլիվլընդի մոլագար Արիել Կաստրոն, ով առեւանգել եւ 10 տարիների ընթացքում իր տանն է պահել երիտասարդ աղջիկների, իրեն մեղավոր չի ճանաչում: Դատական նիստը տեւել է մի քանի րոպե: Դպրոցական ավտոբուսի նախկին վարորդ Կաստրոն հայտարարել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում: Կաստրոյին 329 մեղադրանք է ներկայացվել, այդ թվում` բռնաբարություն, սեռական շահագործում, հղիության բռնի դադարեցում: Դատախազները մտադիր են Կաստրոյի համար մահապատժի հասնել, թեեւ Կաստրոյի դատապաշտպանը հուսով է, որ նա կկարողանա խուսափել պատժի ծայրահեղ ձեւից` մահապատժից: Հիշեցնենք, նախորդ ամիս կալանավորված 52-ամյա Արիել Կաստրոն մոտ տասը տարի իր տանը փակի տակ պահել է իր իսկ առեւանգած կանանց՝ Միշել Նայթին, Ըմենդա Բերրիին եւ Ջինա Դեհեսուսին: Ներկայումս առեւանգված կանանցից երկուսը` Ըմանդա Բերրին եւ Ջինա Դեհեսուսը, իրենց ընտանիքների հետ են: Միշել Նայթը հիվանդանոցում է: Դուրս է գրվել նաեւ Ըմենդա Բերրիի դուստրը` վեցամյա Ջոսըլինը: Երեք աղջիկն էլ 10 տարվա գերության ընթացքում փողոց են դուրս եկել ընդամենը երկու անգամ: Նրանց միշտ տանն են պահել՝ նրանց մշտապես ենթարկելով կտտանքների եւ սեռական բռնության: Այդ ողջ ընթացքում աղջիկներին առանձին են պահել, սակայն նրանք իմացել են միմյանց գոյության մասին եւ օգնել չհուսահատվել։ Հիշեցնենք, որ 2000-ականների սկզբում առեւանգված կանայք հայտնաբերվել էին 2013թ. մայիսի 6-ին։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.