Logo

Articles

2014թ. պաշտպանական ծախսերի օրինագիծ

milit 5ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը հավանություն է տվել 2014-ին 512 մլրդ դոլարի չափով պաշտպանական ծախսերի մասին օրինագծին՝ հայտնում է Reuters գործակալությունը: Օրինագիծը նախատեսում է 85.8 մլրդ դոլարի ծախսեր՝ Աֆղանստանում օպերացիաների ֆինանսավորման համար, ինչը 5 միլիարդով ավելի է Պենտագոնի խնդրածից: -Կարծում եմ, որ ֆինանսավորման ծավալը համապատասխան է, արդարացված եւ, որ ամենակարեւորն է, բավարար,- ասել է Հատկացումների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ռաբըրտ Հեյլը: Նրա հետ համաձայնել է դեմոկրատ Նիտա Լոին: Նրա խոսքով՝ հաշվի առնելով առկա վակուումը՝ դա լավ օրենք է, սակայն այդ ծախսերը վճարելու համար պետք է ներքին առաջնահերթ ծախսերի հրեշավոր կրճատումներ արվեն: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.