Logo

Articles

Հայուհուն երրորդ անգամ են ձերբակալել

arm 9Հալիվուդի հայ բնակչուհին, ով մայիսին ձերբակալվել էր Դիզնիլենդի կեղծ տոմսեր վաճառելու մեղադրանքով, երրորդ անգամ ձերբակալվել է Գլենդելում, այս անգամ իր մոր տանը թմրանյութեր վաճառելու մեղադրանքով: 22-ամյա Ալիսա Ենոքյանին երկու դրվագներով մեղադրանք են առաջադրել: Նա եւ 22-ամյա Հովհաննես Դավթյանն ու 26-ամյա Էդուարդ Հակոբյանը թմրանյութ վաճառելու համար բերման են ենթարկվել, երբ ոստիկանությունն անանուն զանգ է ստացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պլաստիկե փաթեթ են հայտնաբերել` սպիտակ փոշով, այն ավտոտնակում, որտեղ եղել են Ենոքյանն ու նրա հանցակիցները: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մետամֆետամին, կոկաին, հերոին տեսակի թմրանյութի որոշ քանակություն: Ավելի ուշ ոստիկանները, ավելի մեծ քանակությամբ հերոին, կոկաին, մետամֆետամին, մեթադոնի հաբեր, ասեղներ ու կշեռք են գտել: Հակոբյանն ու Դավթյանը հերքել են իրենց կապը թմրանյութի հետ, իսկ Ալիսա Ենոքյանը հրաժարվել է համագործակցել ոստիկանների հետ: Նշենք, որ երեք շաբաթ առաջ Ալիսա Ենոքյանը ձերբակալվել էր, Ամերիկանայում երբ խանութից փորձել էր գողություն անել, ապա հարվածել էր աշխատողին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.