Logo

Articles

Խոշոր հրդեհներ Կոլորադոյում

Created on Thursday, 13 June 2013 02:02 Written by AMGA TV

colo 7Կալորադոյի նահանգում 7 հազարից ավելի շենքերի բնակիչներ են տարհանվել տարածաշրջանում մոլեգնող բնական հրդեհների պատճառով:Ներկայում նահանգի տարածքում գրանցվել է հինգ հրդեհի օջախ, որոնցից ամենախոշորներն ընդգրկել են նահանգի հարավում գտնվող Կալորադո-Սփրինգս քաղաքի տարածքը եւ հյուսիսում՝ Ռաքի-Մաունթեն ազգային բնայգին: Դրա հետ մեկտեղ նահանգի հարավում մոլեգնող հրդեհներն սպառնում են բնակելի շրջաններին: Հրդեհն արդեն մի քանի բնակելի տուն է ոչնչացրել: Զոհերի եւ տուժածների մասին տվյալներ չկան: Բլաք Ֆորեսթ շրջանում կրակը տարածվել է 3,2 հազար հեկտար տարածքի վրա: Հրշեջների խոսքով, կրակը ոչնչացրել է 80-ից 100 առանձնատուն: Կալորադո-Սփրինգսում կրակը սպառնում է 2 հազար տների, որոնցից մի քանիսի արժեքը հասնում է 1 մլն դոլարի: Ուժեղ ծխի պատճառով Կալորադո Սփրինգս քաղաքի մերձակայքում գտնվող բանտից տեղափոխել են մոտ 90Օ կալանավորների: Ինչպես հայտնել է Էլ Պասո քաունթիի շերիֆ Թերի Մաքետան, կրակի արագ տարածման պատճառով, ինչին նպաստում է քամին եւ չորային եղանակը, ոչ բոլոր բնակիչներն են հասցրել հեռանալ տներից: Հրշեջները բնակիչներին օգնում են հեռանալ անվտանգ վայրեր: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.