Logo

Articles

ԱՄՆ Պետդեպարտամենտը հետաքննություն է սկսել

Created on Thursday, 13 June 2013 01:50 Written by AMGA TV

petd 5ԱՄՆ Պետդեպարտամենտը հետաքննություն է սկսել ամերիկյան դեսպանությունների աշխատակիցների դեմ, որոնք կասկածվում են սեռական եւ այլ հանցագործությունների մեջ: Դրանք կատարվել են արտերկրում՝ հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Ջեն Սակին: Հետաքննությունը սկսվել է CBS հեռուստաալիքով ցուցադրված ռեպորտաժից հետո: Մասնավորապես, խոսքը Բեյրութի անվտանգության սպայի մասին է, որը ծաղրել է իր կողմից որպես անվտանգության աշխատակից վարձված օտարերկրացիներին: Հեռուստասյուժեում պատմվել է նաեւ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների կողմից թմրանյութերի վաճառքի մասին: Հաղորդվել է նաեւ այն մասին, որ Պետդեպի անվտանգության ծառայության աշխատակիցները արտասահմանյան պաշտոնական ուղեւորությունների ժամանակ օգտվել են մարմնավաճառների ծառայություններից: Բելգիայում ԱՄՆ դեսպան Հաուրդ Գաթմընն անհիմն է անվանել մեղադրանքները, թե ինքն իբր մարմնավաճառներ է բերել նստավայրի մոտ գտնվող այգի, թեեւ նրա անունը ռեպորտաժում չի նշվել: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Սակին նաեւ հայտարարել է, թե, իրենց բոլոր աշխատակիցներին առաջադրում են ամենաբարձր պահանջները: -Մենք լրջորեն ենք վերաբերվում թույլ տրված խախտումների եւ չարաշահումների վերաբերյալ ցանկացած մեղադրանքի եւ մանրամասն հետաքննում ենք նման դեպքերը: Բոլոր դեպքերի առնչությամբ, անցկացվել կամ անցկացվում են մանրակրկիտ հետաքննություններ, եւ դեպարտամենտը շարունակում է միջոցառումներ անցկացնել: Նշենք, թե հաղորդվել էր նաեւ, որ նախկին պետքարտուղար Հիլըրի Քլինթընի անվտանգության աշխատակիցները, գտնվելով այլ երկրներում, օգտվել են մարմնավաճառների ծառայություններից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.