Logo

Articles

Ինքնաթիռը վայրէջք է կատարել ահազանգի պատճառով

kerts 4Southwest Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որԼոս Անջելեսից մեկնում էր Թեքսըսի Ասթըն քաղաքի օդանավակայան, հարկադիր վայրէջք է կատարել Արիզոնայի Ֆինիքս քաղաքում ռումբի ահազանգի հետեւանքով: Լոս Անջելեսի ոստիկանությունը երեկ, ժամը 3:30-ի սահմաններում Ֆինիքսի իրավապահներին հայտնել է թիվ 2675 չվերթի ինքնաթիռը խուզարկելու անհրաժեշտության մասին: Անհայտ անձը զանգահարել եւ հայտնել է տեղադրված ռումբի մասին: Օդանավը սովորական ռեժիմով վայրէջք է կատարել, սակայն տեղափոխվել է տերմինալներից անվտանգ հեռավորության վրա: Բոլոր 143 ուղեւորներին խնդրել են լքել օդանավը, որ այն ստուգեն մասնագետներըՀյուսիսային Ամերիկայի Օդատիեզերական պաշտպանության հրամանատարության տվյալներով, վայրէջքի վայր օդանավին ուղեկցել են երկու F-16 կործանիչներ: Օդանավը դիմավորել են ոստիկանության եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի բազմաթիվ աշխատակիցներ, ինչպես նաեւ սակրավորներ։ Վայրէջքից հետո ինքնաթիռի բոլոր ուղեւորները տարհանվել եւ հարցաքննվել են։ Դեպքի վայր ժամանած սակրավորները խուզարկել են ինքնաթիռը, եւ կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Դաշնային իշխանությունները հետաքննություն են սկսել` պարզելու կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.