Logo

Articles

Սնոուդենը փախել է Հոնգկոնգի հյուրանոցից

Created on Tuesday, 11 June 2013 23:41 Written by AMGA TV

tokiooo 4ԱՄՆ-ում գաղտնալսման սկանդալային գործի մասին տեղեկություններ հաղորդող էդվըրդ Սնոուդենը փախել է Հոնկոնգի հյուրանոցից: Հյուրանոցում հաստատել են, որ ԱՄՆ-ի քաղաքացին իրենց մոտ է բնակվել, սակայն հունիսի 10-ին նա մեկնել է: Ենթադրվում է, որ Սնոուդենը դեռ չի լքել Հոնկոնգը: ԱՄՆ-ի քաղաքացիների համար վիզան ուժի մեջ է 90 օրվա ընթացքում: Լրագրողները կարծում են, որ Սնոուդընը Հոնկոնգ էր ժամանել մայիսի 20-ին: ԱՄՆ-ի եւ Հոնկոնգի միջեւ արտահանձնման վերաբերյալ պայմանագիր գործում է, սակայն Սնոուդընի դեպքում դրա կիրառումը կարող է արգելափակվել Չինաստանի իշխանությունների կողմից: Սպիտակ տան կայքում Սնոուդըենին ներելու հայցադիմումն ավելի քան 37 հազար ստորագրություն է հավաքել: -էդվըրդ Սնոուդընն ազգային հերոս է, եւ նրան պետք է անհապաղ ներում շնորհվի, - ասվում է հայցադիմումում: Քվեարկությունը սկսվել է հունիսի 9-ին: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական պատասխանը ստանալու համար հայցադիմումը պետք է հավաքի 100 հազար ստորագրություն՝ 30 օրվա ընթացքում: Հիշեցնենք, The Guardian-ի եւ The Washington Post-ի հաղորդմամբ՝ ամերիկյան իշխանությունների՝ տվյալներ հավաքագրելու մասին հայտնել էր CIA-ի տեխնիկական մասնագետ էդվըրդ Սնոուդեընը: 29-ամյա Սնոուդենը հայտնել էր, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը տվյալներ է հավաքում բջջային կապի բաժանորդների մասին եւ հասանելիություն ունի խոշորագույն IT-ընկերությունների ծառայություններին: Ներկայումս Սնոուդընը քաղաքական ապաստան է փնտրում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.