Logo

Articles

Հայաստանից մեկնողների թիվն ավելացել է

mek 5Զվարթնոց օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գերազանցել է ժամանողների թիվը: Քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալներով, 2013թ. հունվար-ապրիլ ամիսներին Զվարթնոց միջազգային օդանավակայանը փոխադրել է 423 հազար 313 ուղեւոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 430 հազար 515 ուղեւորի համեմատ: Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել 193 հազար 449 մարդ` 2012 թվականի 645 հազար 632-ի դիմաց, իսկ հունվար-ապրիլին մեկնել է 229,864 մարդ` նախորդ տարվա համեմատ 8,542-ով պակաս: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հունվար- ապրիլին կազմել է 2,523` 2012թ-ի 2,997-ի դիմաց: Նշենք, որ Շիրակ օդանավակայանով էլ այս տարվա հունվար- ապրիլին Հայաստան ժամանածների թիվը կազմել է 7,093, մեկնածներինը` 12 հազար 143 մարդ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.