Logo

Articles

Փալմդեյլում որդին սպանել է հորը

HSYR 670-ամյա տղամարդը մահացել է, երբ նա եւ որդին կրակել են իրար վրա: Միջադեպը տեղի է ունեցել Փալմդեյլում, շաբաթ օրը` երեկոյան ժամը 7:45-ին, 5600 Magda Court հասցեում: Ոստիկանության փոխանցմամբ, հայրն ու որդին վիճել են իրար հետ եւ հանել են ատրճանակները: Որդու կրակոցն ավելի դիպուկ է եղել: Փրկարարները երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց: հայրը մահացել է ստացած վնասվածքներից, իսկ որդու վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, սակայն կայուն: Իրավապահները հետաքննություն են սկսել` պարզելու միջադեպի հանգամանքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.